«Ժամանակ». Ծառուկյանը Սերժ Սարգսյանին պետք է 2018-ից հետո ՀՀԿ-ի սանձերը ձգելու համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 27-ին պարգեւներ են հանձնել Հայաստանի լավագույն մարզիկներին, 2016 թվականին աչքի ընկած չեմպիոններին եւ մեդալակիրներին, այդ թվում՝ Ռիոյի ամառային օլիմպիադայի, որոնց Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը կրկին միասին էին երկրպագում Բրազիլիայում: 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կարծես թե դարձել են անբաժան տանդեմ: Այդ պարագայում այլեւս անկարեւոր է դառնում այն, թե որտեղ է Ծառուկյանը, այսպես ասած՝ քաղաքականության մեջ, թե դրանից դուրս: Եվ այս իմաստով էլ ակնհայտ է, որ Ծառուկյանի վերադարձի խնդիրը զուտ տեխնիկական խնդիր է եւ խոսքը կարող է վերաբերել ընդամենը նրա քաղաքական կարգավիճակի որոշմանը, թե որտեղ է նա լինելու քաղաքականության մեջ խորհրդարանական ընտրապայքարի ընթացքում: Մի բան ակնհայտ է, որ նա լինելու է Սերժ Սարգսյանի կողքին: Սակայն, սա իհարկե ոչ միայն չի մարում կամ ձեւականացնում ինտրիգը, այլ ըստ էության ավելի է խորացնում այն, որովհետեւ լինել Սերժ Սարգսյանի կողքին, ամենեւին չի նշանակում լինել ՀՀԿ-ի կողքին: Եվ այս տեսանկյունից, երբ հայտարարվում է, որ Ծառուկյանը քաղաքականություն «վերադառնալու» է ընդդիմադիր կարգավիճակով, ապա նկատի է առնվում, թերեւս, ոչ թե ընդդիմությունը Սերժ Սարգսյանին, այլ ընդդիմությունը ՀՀԿ-ին: Ի տարբերություն մինչեւ 2015 թվականը եղած իրավիճակի, ներկայիս իրավիճակում Ծառուկյանն իր քաղաքական կարգավիճակով լինելու է բուֆեր ոչ թե Սերժ Սարգսյանի եւ հասարակության, այլ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միջեւ: Սարգսյանը դրել է խնդիր էապես վերանայել ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցությունը եւ կուսակցությունն իր համար դարձնել առավել կառավարելի, առավել նվազ կոմպրոմիսներ պահանջող: Եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո բավարարվի ընդամենը ՀՀԿ նախագահի կարգավիճակով, ապա նրան պետք է հենց այդպիսի կուսակցություն, քանի որ դե յուրե իշխանության լծակների կորուստը, անկասկած, զգալիորեն կարժեզրկի Սերժ Սարգսյանի բաժնետոմսերը ՀՀԿ-ում, ինչը կարող է բերել նաեւ կուսակցության ներսում նրա պահպանվող նախագահական դիրքերի, այնուհանդերձ, զգալի թուլացման: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է փորձի քանդել ՀՀԿ-ի, այսպես ասած՝ ավանդական սխեմաները, դե յուրե իշխանական լծակներ չունենալու դեպքում կուսակցությունը առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար: Նոր սխեմաները անխուսափելիորեն պահանջելու են ադապտացիոն շրջան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը առնվազն կարող է շատ կարեւոր ժամանակ շահել: Այդ գործն անելու համար նրան պետք է թիկունք, որը թույլ կտա լինել այդ սխեմաները քանդելու գործում առավել համարձակ, մասնավորապես նախընտրական փուլում: Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար կլինի այդ թիկունքը, հասարակության սոցիալական դժգոհության շանթարգելը, ինչը հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին առավել անկախ լինել ՀՀԿ-ի ավանդական սխեմաներից եւ հետեւաբար նվազ ռիսկային դարձնել այդ սխեմաների ապամոնտաժման գործընթացը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am