Սիրով լցվենք իրար և հատկապես ինքներս մեր նկատմամբ. Կարեն Դուրգարյանի ամանորյա մաղթանքը.
Հարգելի հայրենակիցներ
Այս հրաշալի առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր հայ ազգի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով, որ 2017 թվականը լինի խաղաղ տարի, որ սահմանին ոչ մի հայորդու կյանք վտանգված չլինի, որ լինենք ավելի միասնական, ավելի կարեկից և կարողանանք դժվարությունները միասին հաղթահարել ու այդ միասնությամբ ավելի ամուր և հզոր լինենք:
Ցանկանում եմ, որ այս տարին էլ ավելի հաջողակ ու արդյունավետ լինի և տնտեսական, և գիտական, և կրթական և հատկապես մշակութային ոլորտներում, լինենք ավելի գործարար և ստեղծագործ և ունենանք անսահման ոգեշնչման աղբյուրներ, սիրով լցվենք իրար և հատկապես ինքներս մեր նկատմամբ:
Ամփոփելով բարեմաղթանքներս, ուզում եմ հատուկ շնորհավորել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ողջ անձնակազմին` մաղթելով բեղմնավոր ու մշակութային իրադարձություններով լի տարի:
Սիրով, Կ. Դուրգարյան
