Քննարկում ենք, թե ով՝ որ պաշտոնում լավ կաշխատի. ՀՅԴ
ԱԺ ճեպազրույցներին ,ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին տեղեկացրեց. «Ունենք խնդիրներ, որոնք աշխատանք, քննարկումներ ու ժամանակ են պահանջում, հնարավոր համագործակցության արդյունքում՝ մենք պետք է մեր հանրությանն ասելիք ունենանք, թե ի՞նչ ենք ծրագրում անել, ինչպե՞ս ենք համագործակցում, պատասխանատվությունը, ոլորտները:Տարբեր «աշտարակների» կողմից փորձեցին պառակտել, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մեջ կռիվ գցել, բայց չստացվեց: Մեր շատ սիրելի նախկին քաղբանտարկյալներից մեկը գրում է՝ Մոսկվայում են որոշել, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն պետք է համագործակցեն»»: Հարցին, թե նախարարական ո՞ր պորտֆելներն է ՀՅԴ-ն իր համար առանցքային համարում, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ ինչ-որ պաշտոններ առանցքային են, ուղղակի հիմա քննարկվում են, թե ով որ պաշտոնում լավ կաշխատի: Կռիվ գցելն անհույս գործ է, մենք լուրջ մարդիկ ենք, մենք մեր ասածների տերն ենք, մեր ասածներից չենք հրաժարվել»:
