Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԶԼՄ ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ի դեմս այսօր այստեղ ներկա գտնվողներիդ, Արցախում, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների կիզակետում էին` քաղաքացիական ու մասնագիտական պարտքի բարձր գիտակցումով: Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը: Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը թե քաղաքական եւ թե զուտ մարդկային առումով ստացվում է եւ արդյունավետ շարունակություն կունենա: Հարգելի լրագրողներ, գալիք 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է: Համոզված եմ, որ ինչպես միշտ, մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս կարեւոր իրադարձության ընթացքում եւս հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսեւորի իրեն` առաջնորդվելով համապետական եւ համաժողովրդական շահերով: Եւս մեկ անգամ շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը, «Հայմեդիա էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը, «Երկիր էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանը, «Արմինֆո» գործակալության խմբագիր Տաթեւիկ Շահունյանը, «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, «SHAMSHYAN.com» լրատվական կայքի լրագրող Մարգարիտ Դավթյանը: ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հետք էյ էմ» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը, «Երեւան Թուդեյ» լրատվական կայքի լրագրող Իզաբելա Հովհաննիսյանը, «Պանորամա էյ էմ» լրատվական կայքի օպերատոր Վարդան Պողոսյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Աշոտ Գաբրելյանը, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից։ c cc ccc cccc ca

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am