Թալիշ ժողովրդի մեծ մասը օգտագործվում է հայերի դեմ որպես թնդանոթի միս․ Վարդան Ոսկանյան
«Թալիշներ․պատմություն և արդիականություն» թեմայով քննարկմանը ,Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց.«Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և ինչպես նկատեցիք,մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ տարբեր ոլորտներ են ներկայացնում և զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը»: «Թալիշ ժողովրդի քաղաքական շարժմանն ուղղված վերջին զարգացումները: Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ թալիշները, նրանց քաղաքական վերնախավը, հարգում են հայկական ներդրումը թե՛ թալիշցիների քաղաքական շարժուներում, թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը: «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները, որոնք այսօր Հարավային Կովկասում կիսում են նույն ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու, առանց զգացական մոտեցումների»,- ասաց իրանագետը և հավելեց,որ այս համատեքստում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ունեն կարևոր առաքելություն․պետք է օգտագործեն իրենց ունեցած հնարավորություններն այստեղ զարգացնելու թալիշագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրությունը: «Հանգամանք, որն արգելված է Ադրբեջանում․ մեր թալիշ փորձագետներն էլ նշեցին, որ Ադրբեջանի քաղաքականությունը թալիշների նկատմամբ հասնում է ընդհուպ ցեղասպանության, և նաև կիրառվում են տարբեր արդի կիրառական տարբեր գործիքներ՝ թալիշ ժողովրդին ձուլելու, ասիմիլացնելու համար, նրանց ներուժն օգտագործելու համար, ինչու՞ չէ, այդ ուժը նաև օգտագործելու մեր դեմ, որովհետև ամենևին անհերքելի փաստ է, որ Ադրբեջանում թալիշ ժողովրդի մեծ մասը ալիևյան ռեժիմի կողմից օգտագործվում է հայերի դեմ որպես թնդանոթի միս»,- ասաց նա:
