«Սկանդալ եվրասիական ընտանիքում. ԵՏՄ-ի նկատմամբ ամենաքիչը հավակնություն ունի Հայաստանը». Gazeta-ի անդրադարձը

Եվրասիական միությունը ենթարկվել է հերթական փորձությանը, գրում է gazeta.ru-ն: Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը ցուցադրաբար անտեսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բացի այդ՝ միության յուրաքանչյուրի անդամ երկիր ունի հավակնություններ՝ կապված ինտեգրացման մոդելի հետ։ Նման սկանդալ դեռ չէր եղել Եվրասիական միության գագաթաժողովներին։ Այս անգամ գագաթաժողովն անցկացվում էր Սանկտ Պետերբուրգում, օրակարգի առանցքային թեման Մաքսային օրենսգրքի ստորագրումն էր՝ հիմնարար փաստաթուղթ, որը կարգավորում է մաքսային հարաբերությունները ԵՏՄ տարածքում։ Նշվում է, որ նախատեսվում էր արարողակարգային հանդիսավոր միջոցառում (փաստաթուղթը պատրաստվում էր մի քանի տարի, բոլոր հիմնական չափորոշիչները համաձայնեցվել էին), սակայն այլ բան ստացվեց։ Նախ՝ Մաքսային օրենսգիրքը ստորագրեց 5 երկրից միայն 3 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, իսկ Ղրղըզստանը հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից։ Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ բացասական պահերը «ժամանակ առ ժամանակ գերակշռում են» ԵՏՄ երկրների համագործակցությունում, ինչը վատ է անդրադառնում հանրապետության ինտեգրացման վրա։ Ավելի ուշ Աթամբաևը ստորագրեց Մաքսային օրենսգիրքը, բայց չստորագրեց համատեղ արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ հայտարարությունը: Ենթադրվում է, որ ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ին: Լուկաշենկոն չափազանց զբաղված էր Եվրասիական միության 5 անդամներից 4-ը, փաստորեն, համաձայնեցրել են ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, սակայն եվրասիական ինտեգրմանն ամենահիմնական հարվածը հասցրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ցուցադրաբար չհայտնվեց գագաթաժողովին՝ մնաց Մինսկում։ Նա չափազանց զբաղված էր «ամանորյա և սուրբծննդյան տոների ժամանակ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին» խորհրդակցությամբ: Լուկաշենկոն այդպես էլ պաշտոնական հայտարարություն չարեց։ Բացատրություններ ստիպված էր տալ ընդունող կողմը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դե-ֆակտո Լուկաշենկոյի բացակայությունը չի խանգարի քննարկել առարկայական հարցեր՝ կապված ինտեգրացման հետ։ «Մեր բելառուս գործընկերները հայտնել են, որ Լուկաշենկոն չի կարող մասնակցել այսօրվա գագաթաժողովներին։ Կարծում եմ՝ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, ամեն դեպքում դա պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել էր Պեսկովը լրագրողներին։ «Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ բացատրելով, որ այդ փաստաթղթերն այնուհետ ուղարկվելու են Մինսկ՝ Բելառուսի նախագահի ստորագրմանը։ Ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն որոշ ժամանակ անց կստորագրի օրենսգիրքը։ Առաջին անգամ չէ, որ Բելառուսը նման կերպ է վարվում Ռուսաստանից ինչ-որ զիջումներ կորզելու համար։ Այս անգամ քննարկման առարկան Բելառուս ռուսական նավթի և գազի մատակարարումների հարցն է: Մինսկը կարծում է, որ անարդար գին է 1000  խմ-ի դիմաց 73 դոլար ռուսական կողմին վճարելը․Մինսկը պնդում է, որ բարձր գների պատճառով բելառուսական ապրանքները մրցունակ չեն ռուսական շուկայում, ինչը հակասում է Միութենական երկրի սկզբունքներին։ Ռուսաստանը համաձայն չէ այդ պնդման հետ։ Զարմանալի չէ, որ այս անգամ Լուկաշենկոն գերազանցեց իրեն՝ հրաժարվելով մասնակցել գագաթաժողովին։ Դժգոհ են բոլորը Փորձագետների կարծիքով՝ ԵՏՄ երկրներից յուրաքանչյուրը հավակնություններ է կուտակել Ռուսաստանի և եվրասիական գաղափարի հանդեպ ընդհանուր առմամբ։ Եվրասիական միության նկատմամբ ամենաքիչը հավակնություն ունի Հայաստանը՝ երկու երկրները չունեն զգալի տնտեսական տարաձայնություններ։ «Գլխավորը, ինչ ստացել է Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունից, անվտանգության երաշխիքներն են հարևան Ադրբեջանի հետ ձգձգված հակամարտությունում և Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանումը»,- ասում է ռուս փորձագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին։ «Այնպես որ, Հայաստանի կողմից սպասել Բելառուսի նման դեմարշեր, դեռ պետք չէ, եթե հերթական անգամ չսրվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է Gazeta-ն: Թարգմանությունը՝168.am-ի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am