Գինեկոլոգները թեստավորում և ատեստավորում կանցնեն
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ամփոփիչ ասուլիսում հայտնեց,որ մոր և մանկան մահացությունների յուրաքանչյուր դեպքին հաջորդում են քայլեր, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնում են: «Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հրահանգվել է 2017-ի առաջին իսկ 6 ամսվա ընթացքում ունենալ զրույցներ, անցկացնել ատեստավորումներ երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ:900-ից ավելի գինեկոլոգներ կանցնեն թեստավորում, հարցազրույց, որից հետո Աբրահամյանն իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար: Ցավոք, այսօր նախարարությունը չունի լծակներ` կանխելու գործունեությունն այն մասնագետների, ովքեր չեն անցնի թեստավորումը: Սակայն հիմա փոփոխությունների փաթեթ է մշակվում, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան կասեցնելու»,-ասաց Ալթունյանը:
