Ինձ անարգանքի սյունին կգամեն, թե` ոչ, ես իրավունք չունեմ... Արփինե Հովհաննիսյան
«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը ՀՀ արդարադատության նախարարին հարց են հնչեցրել, թե որքանո՞վ է իրավաչափ ոստիկանին հարվածելու համար անձին 3 տարի դատապարտելը, իսկ տոնածառ դնելու համար նախատեսել 5 տարվա ազատազրկում: «Ես չեմ կարող գնահատողական դատողությունների մակարդակում դատողություններ հնչեցնել, եթե ուզում եք, որ ես որակեմ` արդարադատություն կա՞, թե՞ ոչ , ապա այդ առումով ընդհանարական գնահատականներ երբեք չեմ հնչեցնի: Անկախ նրանից` ինձ անարգանքի սյունին կգամեն, թե` ոչ, անկախ նրանից դա դուր կդա օգտատերերին, թե` ոչ, ես` որպես արդարադատության նախարար, ցավոք կամ բարեբախտաբար, իրավասություն չունեմ որևէ կերպ միջամտելու դատական պրոցեսին:Արդարադատության նախարարը մի գործառույթ ունի՝ ավարտված դատական ակտից հետո եզրկացություն կազմել և հարուցել կարգապահական վարույթ»:
