Արծվիկ Մինասյանը օլիգարխների այգիներում պահվող վայրի կենդանիների մասին
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև տարբեր ժամանցային վայրերում և օլիգարխների այգիներում պահվող վայրի կենդանիների խնդրից: Ինչպես տեղեկացրեց, դա իրենց համար սկզբունքային խնդիրներից մեկն է, ու արդեն կառավարությանը ներկայացրել են որոշման նախագիծ Երկրորդ մոդելը, ըստ նախարարի՝ այն է, որ թույլտվությունների համակարգ գործի՝ անհրաժեշտ նվազագույն ամբողջական երաշխիքների ենթահամակարգերով. «Այսինքն՝ եթե մեկն արջի քոթոթ է պահում իր մոտ, առաջին հերթին՝ մենք պետք է արձանագրենք, որ սա անօրինական գործողություն է: Մենք պետք է այնպիսի համակարգ առաջարկենք, որ, եթե անգամ անձը ցանկանում է այդպիսի պահպանություն իրականացնել, նվազագույն պահանջներին բավարարի, ստանա թույլտվությունը, որպեսզի մենք էլ կարողանանք մոնիտորինգ անցկացնել»:
