Պերմյակովի գործով հերթական դատական նիստին ցուցմունք են տալիս գործով վկաները
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկած Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից դատարան չէր ներկայացել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նախորդ դատական նիստին սկսվել էր վկաների հարցաքննությունը, ինչը շարունակվում է նաև այսօր: Գործը քննող դատավոր Հարություն Մովսեսյանը լրատվամիջոցներին հրահանգեց անջատել ձայնագրող սարքերը՝ վկաների ցուցմունքները չձայնագրելու համար:
