Ամեն հաջորդ բառին հետեւելու է՝ «Իսկ ինչու այդ ամենի մասին չէիք բարձրաձայնում, երբ պաշտոնավարում էիք» հարցադրումը

Ի տարբերություն առաջին նախագահի, Սեյրան Օհանյանը գտնում է, որ Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ «Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետեւանք… Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով եւ արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը եւ տեւական խաղաղություն ապահովենք»,- գտնում է Օհանյանը։ Բացի այդ, ըստ Տեր-Պետրոսյանի, ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, իսկ ըստ Օհանյանի, այն Երեւանում եւ Ստեփանակերտում է։ Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակին, ապա եթե Տեր-Պետրոսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին պետք է օգնել ընդունել սեղանին առկա տարբերակը, ապա Սեյրան Օհանյանը գտնում է, որ այս պահին շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են եւ անընդունելի։ Ինչ խոսք, սա քաղաքական բանավեճի լավ օրինակ է, եւ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե այդքան արհեստական չլիներ։ Իրականում Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնելով՝ Սեյրան Օհանյանը որեւէ կերպ չի հակադրվում ԼՂ խնդրում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դիրքորոշմանը։ Ավելին, տեղ-տեղ նա ասում է բառացիորեն նույնը, ինչ իշխանական ուժը։ Օհանյանի երկրորդ հայտարարության միակ հատվածը, որ կարելի է բնութագրել որպես Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության դեմ ասված խոսք, հետեւյալն է. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում։ Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ Սա, իհարկե, շատ վախվորած փորձ է, բայց այնուամենայնիվ, հիմք է տալիս ենթադրելու, որ Օհանյանը իշխանություններին մեղադրում է տնտեսական մոնոպոլիաների եւ ընտրությունները կեղծելու մեջ։ Հայաստանում որեւէ նախկին խոշոր պաշտոնյա գրեթե շանս չունի ընտրությունների գնալ երկրում գոյություն ունեցող անարդարությունները, կոռուպցիան, կեղծված ընտրությունները որպես քաղաքական բանավեճի առանցք ընտրելով։ Ամեն հաջորդ բառին հետեւելու է՝ «Իսկ ինչու այդ ամենի մասին չէիք բարձրաձայնում, երբ պաշտոնավարում էիք» հարցադրումը։ Եվ երեկ արդեն Սեյրան Օհանյանին այս հարցը ներկայացնողների պակաս չէր զգացվում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am