Առաջ են քաշում իրենց որդիներին
2017-ի ԱԺ ընտրությունների տարածքների վերաբաշխումն սկսված է։ Արարատի մարզում կարծես վճռված է, թե ՀՀԿ-ից ովքեր են լինելու տարածքային ցուցակներում։ Ռեյտինգային պայքարի մեջ կմտնեն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը՝ Արտաշատի քաղաքապետը։ «Ավշար» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր, նախկինում ՀՅԴ-ին, այժմ ՀՀԿ-ին հարող Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի ՝Տաշիրի Կարեն, ավագ որդին Վահե Կարապետյանը կառաջադրվի Տաշիրի տարածաշրջանից: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կոտայքի մարզից ռեյտինգայինով առաջադրվելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի տղան, ով «Մետրոպոլ» հյուրանոցի սեփականատերն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան:Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը, քայլեր է ձեռնարկում հարազատ որդուն պատգամավոր դարձնելու ուղղությամբ: Նա ջանք չի խնայում եւ ունեցած կապերն օգտագործելով` ձգտում է որդուն մանդատի տեր դարձնել: Հիշեցնենք,որ անցած ընտրություններին նույնպես վերջինս փորձել էր որդուն պատգամավոր դարձնել,սակայն նրան թույլ չէին տվել:Այս անգամ ևս իշանությունն այնքան էլ հավանություն չի տալիս այս գաղափարին:
