Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Կոտայքի մարզի ավտոճանապարհները, ինչպես նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածը: Չայնիի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և Կոտայքի մարզում առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Աշտարակ-Եղվարդ և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
