Քաղաքացիները որոշակի ակնկալիք ունեն Կարեն Կարապետյանից ու նրա գլխավորած կառավարությունից

«Առավոտ»-ն անդրադարձել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100 օրյա գործունեությունը» հարցման արդյունքներին՝ նշելով, որ հարցվածների 7.5%-ը տվել է «գերազանց», 16.8%-ը՝ «լավ», 34.5%-ը՝ «բավարար» պատասխանները: Վարչապետի գործունեությունը «վատ» և «շատ վատ» որակել են հարցման մասնակիցների համապատասխանաբար 29.4% և 11.8%-ը: Թերթը մեկնաբանել է. «Անշուշտ կարելի է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հարցման շուրջ հարցադրումներ անել՝ կապված ընտրանքի, մեթոդաբանության և այլնի հետ, սակայն նշված թվերը, գուցե որոշակի շեղմամբ, արտացոլում են մեր հասարակության մեջ եղած տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը որոշակի ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունից, և այդ ակնկալիքները օբյեկտիվ հիմքեր ունեն: Նախ` ակնկալիքները պայմանավորված են կառավարությունը փոխելու Սերժ Սարգսյանի որոշմամբ: Համակարգում ցանկացած փոփոխություն իր հետ բերում է որոշակի սպասումներ, որոնք գուցե իրականություն չդառնան, սակայն միևնույնն է՝ թե՛ հանրությանը, թե՛ համակարգին հանում են լճացման թմբիրից: Երկրորդ՝ նոր վարչապետը, ի դեմս Կարեն Կարապետյանի, պաշտոնը ստանձնեց համընդհանուր դրական ֆոնին: Դժվար է գտնել հասարակական ու քաղաքական որևէ խումբ, որը Կարեն Կարապետյանի նշանակումը սվիններով ընդունեց: Ավելին՝ նա արդեն երեք ամիս պաշտոնավարում է, սակայն սուր քննադատությունների տեղիք չի տվել, նույնիսկ՝ քաղաքական ընդդիմադիրների կողմից: Եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ նախկինում միշտ էլ նորանշանակ վարչապետները հենց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սուր քննադատության են ենթարկվել այս կամ այն կուսակցության կամ կազմակերպության կողմից: Միակ բացառությունը, թերևս, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով իսկապես ընդունված էր քաղաքական դաշտի բոլոր դերակատարների կողմից: Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» մեկն էլ, հավանաբար, այն էր, որ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերին նա համարձակություն ունեցավ օբյեկտիվ գնահատական տալ երկրում ստեղծված տնտեսական վիճակին՝ այն անվանելով «չափազանց ծանր»: Ձևակերպելով խնդիրը՝ վարչապետ Կարապետյանը փաստացի ազդակ տվեց հանրությանը, որ մտադիր է լրջորեն զբաղվել դրանով: Ինչը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա:  Վերը նշվածին կարելի է ավելացնել նաև սոցիալական այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսիք գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են, Կարապետյանի կառավարության որդեգրած մոտեցումն ու տված լուծումները»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am