Թերի մաքրված փողոցներն ու նախատոնական աժիոտաժը Երևանում կիլոմետրանոց խցանումներ են առաջացրել
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք.
«Ինչպես և սովորաբար լինում է ձյան տեղումների օրերին, Երևանը երեկ կրկին կաթվածահար վիճակում էր. մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում խցանումներ էին: Որոշ համայնքներում դրանք նույնիսկ կիլոմետրերի էին հասնում:
Դեռ առավոտից սկսած խցանումներն ավելի ընդգրկուն դարձան աշխատանքային օրվա ավարտին: Մայրաքաղաքի կենտրոնում հաստատված խցանումը երեկոյան հասնում էր Արցախի փողոցից դեպի «Հայրենիք» կինոթատրոնի տանող ճանապարհ, Իսակովի պողոտա, Արշակունյաց պողոտա: Ամենամեծ խցանումը, թերևս, Գարեգին Նժդեհ փողոցում էր:
Կարելի է պնդել, որ Երևանի ավտոճանապարհների այս վիճակը կպահպանվի առաջիկա օրերին ևս: Փողոցների սառցակալումից ու թերի մաքրված լինելուց բացի երթևեկության համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում նաև նախաամանորյա աժիոտաժը, որը գնալով ավելի ընդգրկուն է դառնալու»:
