Ողջ Խաչիկ գյուղը` վարկային կազմակերպությունների ճիրաններում

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել եւ կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջեւ: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել եւ ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ: ...Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում եւ այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի:

«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.–ին չկարողացան պարտքերը փակել եւ ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,– ասում է համայնքապետը: Վ. Ներսիսյանը նշեց նաեւ, որ գյուղի 90%–ն այդ վիճակում է, իսկ վարկերը վերցրել են «Արեգակ» եւ «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, 24% տոկոսադրույքով: Համայնքի ղեկավարի խոսքով իրենք կապ են տեսնում վարկառուների ու վարկային կազմակերպությունների միջեւ, այլապես անգործ եւ եկամուտ չունեցող գյուղացուն որեւէ մեկը վարկ չէր տա: «Խնդրին տեղյակ է նաեւ երկրի ղեկավարը: Հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որեւէ արձագանք չկա»,– ասում է Խաչիկ համայնքի ղեկավարը: Ու թեեւ քրեական գործ է հարուցված ու քննություն է գնում, սակայն փաստաթղթերն այնպես է ձեւակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում եւ այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջեւ: «Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված եւ մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու եւ գյուղը լքելու մասին: Սա ամենամտահոգիչ վտանգն է, որն այսօր կախված է մեր գյուղի վրա»,– ասում է Վ.Ներսիսյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am