Սենսացիա.Ղրղըզստանը չի ստորագրել ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը
RIA Novosti-ն հայտնում է,որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարաել է,որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը ստորագրել է ընդամենը 3 երկիր, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ղրղըզստանը փաստաթուղթը չի ստորագրել։ Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ բացասական պահերը «ժամանակ առ ժամանակ գերակշռում են» ԵՏՄ երկրների համագործակցությունում, ինչը վատ է անդրադառնում հանրապետության ինտեգրացման վրա։ «Բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, բացառությամբ օրակարգի առաջին հարցի, 3 երկիր ստորագրել է ԵՏՄ առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, Ղրզըզստանը չի ստորագրել, իսկ երկրորդ փաստաթուղթը՝ Մաքսային օրենսգիրքը, 3 երկրները ստորագրել են, ղրղըզական կողմը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը:Խոսելով փաստաթուղթը ստորագրած երեք երկրների մասին, ինքը նկատի ունի այսօրվա նիստի անդամ երկրներին »,- ասել է Տիգրան Սարգսյանը։ «Մյուս փաստաթղթերը ստորագրվել են»,- հավելել է նա։ Բելառուսը, ինչպես հայտնի է, ներկա չէր ԵՏՄ նիստին։
