Վաղը ես գնում եմ Դոնեցկ,հետո Սիրիա,վստահ չեմ,որ կվերադառնամ կենդանի.բժշկուհի Լիզան վթարված ինքնաթիռում էր/տեսանյութ/
Երեկ՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում կործանվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը պատկանող «Tу-154» օդանավը, որը Սոչիից պետք է չվերթ կատարեր Սիրիա: Օդանավում էր բժշկուհի Ելիզավետա Գլինկան կամ ինչպես նրան անվանում են՝ բժշկուհի Լիզան ղեկավարում էր «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամը: Նա երկար տարիներ աջակցում էր փախստականներին, պատերազմում տուժած մարդկանց: Բժշկուհի Լիզայի հիմնադրամը հայտնի է նաև Արցախում,քանի որ 90-ականների սկզբին նա օգնում էր Արցախից Մոսկվա տեղափոխել ծանր վիրավոր ու շտապ վիրահատության կարիք ունեցող հայերի: Նրա գործունեության շնորհիվ հաջողվել է կյանքեր փրկել: Ելիզավետա Գլինկան նաև ակտիվ մարդասիրական աջակցություն է ցուցաբերել արցախցիներին պատերազմից հետո: Գլինկան Արցախում է եղել նաև 2009 թ., որտեղ մասնակցել է երեխաների սրտի վիրահատության առաքելությանը: Բժշկուհի Լիզան օգնության է հասել արցախցիներին նաև ապրիլյան պատերազմի՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ:
