Ղրղըզստանը ստորագրել է Մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյանը հստակեցրել է
«ՌԻԱ Նովոստի »- ի փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է,որ Եվրասիական տնտեսական միության , այդ թվում Ղրղըզստանի առաջնորդները, ստորագրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը : Ավելի վաղ նա հայտարարել էր, որ փաստաթուղթը ստորագրել են նիստին ներկա միայն երեք պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը, իսկ Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել: «4 երկրների նախագահները ստորագրել են ներկայացված բոլոր փաստաթղթերը, այդ թվում Մաքսային օրենսգիրքը:Փաստաթուղթը զգալիորեն թեթևացնում է մաքսային գործընթացները ԵԱՏՄ երկրների ներսում»,- ասել է Սարգսյանը և նշել է, որ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ Ղրղըզստանը չի դրել իր ստորագրությունը, բայց հետո հաստատել է:
