Համանախագահները ԵԽ ԽՎ-ում չեն դատապարտել ԼՂ-ի հարցով քննարկումները. Ուորլիք
Ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայտարարությունը, որն ավելի վաղ տարածել էր Մինսկի խումբը մինչ ԵԽ ԵՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները,հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն դատապարտել ԵԽ ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորման գործընթացին, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Մինսկի խումբն այդ բանակցությունների միակ ընդունված ձևաչափն է»,- ասել է ամերիկացի համանախագահը:
