Թուրք ոստիկանները ընդդիմադիր լրագրողին «հայ բիճ» են անվանել. ermenihaber.am
Այսօր վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են թուրքական «Diken» հայտնի ընդդիմադիր կայքի լրագրող Թունջա Օղրեթենը, «Yolculuk» թերթի հոդվածների պատասխանատու Էրայ Սարգընը, «Dihaber» կայքի լրագրողներ Օմեր Չելիքը և Մեթին Յոքսուն, ինչպես նաև «BirGün» թերթի լրագրող Մահիր Քանաթը: Ձերբակալություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով, տների խուզարկությամբ ու հեռախոսների համակարգիչների և նկարահանող սարքերի հիշողության քարտերի առգրավմամբ: Հատկապես ուշագրավ է Օմեր Չելիքը ձերբակալությունը, երբ ոստիկանները ծեծի են ենթարկել վերջինիս ու նրան վիրավորելու նպատակով ամենատարբեր հայհոյանքների հետ մեկտեղ օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը: Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի` ոստիկանները լուսադեմին ներխուժել են Չելիքի տուն, հատակին պառկեցրել լրագրողի մորն ու կնոջը, իսկ Չելիքին ծեծի ենթարկել: Ոստիկաններից մեկը, ցանկանալով Չելիքին վիրավորել, ասել է. «Դուք բոլորդ հայ բճեր եք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
