Կրեմլը՝ Տու-154-ում ահաբեկչության վարկածի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տու-154-ում ահաբեկչության մասին վարկածը որևէ զարգացում չի ստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նա վաղաժամ է անվանել ենթադրություններն այն մասին, թե ինքնաթիռում կարող էր անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ընդհուպ մինչև պայթյունը։ «Դեռևս զարգացում չի ստանում վարկածներից և ոչ մեկը, դուք գիտեք, որ երեկ կառավարական հանձնաժողովի նախարար Սոկոլովը հայտնեց, որ դիտարկվում են բոլոր վարկածները, սակայն դեռևս որևէ պատճառի մասին հստակ խոսել»,-ասել է Պեսկովը: Ինչպես ասել է՝ ներկա պահին բավականաչափ տեղեկություն չկա այն մասին, որպեսզի արվի միանշանակ եզրակացություն։ «Անհրաժեշտ է ծովի հատակից վեր բարձրացնել շարժիչները ու ուսումնասիրել դրանց վիճակը։ Միայն դրանից հետո ինչ-որ վարկած հնարավոր կլինի քննարկել»,- ասել է նա։
