Նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք

Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Հ. Մխիթարյանը հանձնարարեց աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին: Այսօր արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը կսկսեն իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ևս նշեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օերերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ջյան շերտը կազմել է 10-15 սմ: Լ. Վարդանյանը հայտնեց, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի: «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրվել է Շվեյցարիայի Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի կողմից տրամադրված թվային 2 աքսելերոգրաֆ (ուժեղ շարժեր գրանցող սարք) և առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև երրորդը: Ծառայությունը հանրապետության և ԼՂՀ տարածքում 14 շենք-շինությունների տեխնիկական և սեյսմակայունության վիճակի գնահատում է կազմակերպել, ինչպես նաև՝ դասընթացներ է անցկացրել ուսումնական հաստատությունների աշխատակազմի և աշակերտների համար: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ ավարտվել է «911» ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման գործընթացը: Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ ԼՂՀ և Սյունիքի մարզի 10 համայնքներում տեղադրվել է աղետների վաղ ազդարարման համակարգ, նախատեսվում է ծրագիրը շարունակել նաև խոշորացված համայնքներում: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհների անցանելիության մասին։ Բոլոր ավտոճանապարհները ներկա պահին հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի և Տավուշի մարզի ճանապարհները՝ մասնավորապես Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ջամբարակ ճանապարհահատվածը: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև մարզերում և ԼՂՀ տարածքում:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am