Զարուհուն խոստացել եմ. Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կողմ է ՄԻՊ դառնալուն: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ եթե իր անունը որպես ՄԻՊ թեկնածու հայտարարվի ԱԺ-ում, դրան կողմ է քվեարկելու: «Ես Զարուհուն խոստացել եմ»,- ասաց նա: Հարցին, թե ո՞վ է Դաշնակցության թեկնածուն, պատգամավորը չպատասխանեց: Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի թեկնածությանը, Ա. Վարդանյանն ընդգծեց, որ նրա անունը հաճախ է լսել: «Այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,- խուսափողական պատասխան տվեց Ա. Վարդանյանը:
