Իրանն Ադրբեջանում դեղագործական ձեռնարկություն կստեղծի
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հինգշաբթի ընդունել է այցով երկրում գտնվող իրանական պատվիրակությանը, հայտնել է Trend գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում դեղերի արտադրության կազմակերպման ոլորտում համագործակցության հարցերը: Իրանական կողմն Ադրբեջանին ներկայացրել է դեղերի արտադրության ձեռնարկություն ստեղծելու իր առաջարկությունները: «Առաջարկությունները կդիտարկվեն և կուսումնասիրվեն դրանց իրագործման հնարավորությունները»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
