ԱՄՀ-ն կօգնի Ադրբեջանին. Լագարդ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի բացառում, որ կօգնի Ադրբեջանին և Նիգերիային, հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Լագարդի խոսքերով` Ադրբեջանը ճիշտ ջանքեր է գործադրում իրադրությունից դուրս գալու համար, իսկ Նիգերիան դեռ չի իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ: «Եթե անհրաժեշտ է օգնություն, ապա մենք պատրաստ ենք օգնել առանց որևէ հարցի»,- ասել է Լագարդը:
