Դատական հայց`Ասանժի դեմ
Սպիտակ տանը չեն բացառել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հայց ներկայացնելու պոտենցիալ հնարավորությունը, սակայն այդ մասին որոշումը պետք է ընդունվի արդարադատության նախարարության կողմից՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ «Ես չգիտեմ՝ նրա դեմ ԱՄՆ-ում մեղադրանքներ առաջադրվա՞ծ են, թե՞ ոչ, սակայն նման գործողությունների մասին ցանկացած որոշում, ինչպես նաև արտահանձնման հայցն ընդունվում է արդարադատության նախարարության կողմից»,- ասել է Էռնեստը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը ծրագրո՞ւմ է պահանջել Ասանժի արտահանձնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ԱԳՆ-ն հաստատել է ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը, որը անհիմն էր ճանաչել WikiLeaks-ի հիմնադրի հետապնդումը։
