Ինքնասպանություն Երևանում. 59-ամյա կինը Դավիթաշենում 15 հարկանի շենքից ցած է նետվել. դին հայտնաբերվել է BMW-ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 31 շենքի բակում BMW մակնիշի 87 MT 087 համարանիշի ավտոմեքենայի վրա կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժաանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի 6-րդ հարկի բնակչուհի, 59-ամյա Հ. Ա.-ն, իսկ BMW-ն պատկանում է նույն շենքի բնակիչ Հրաչյա Մուրադյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Ա.-ն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով, իսկ նշված շենքը 15 հարկանի է և իրավապահները պարզում են, թե որ հարկից է նա իրեն ցած նետել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
