Նոր տվյալներ՝ Ту-154 ինքնաթիռի կործանման և ուղևորների մասին
Հայտնաբերվել է ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռի աղետից զոհվածի մարմին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին: «Սոչիի ափային գծից 6 կմ հեռու հայտնաբերվել է ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածի մարմին: Մարմինը փրկարարական նավ է բարձրացվել»,- ասել է նա: Կայքը հրապարակել է օդանավում գտնվեղների անվանացանկը: Օդանավում եղել են անձնակազմի 8 անդամներ, 9 լրագրողներ, «Խմեյմիմ» ավիաբազայում (Սիրիա) Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբին Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու մեկնող Ալեքսանդրովի անվան նվագախմբի 65 արտիստ, 8 զինծառայող և 2 քաղծառայող, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ նա դեղամիջոցներ էր տանում Լաթաքիայի համալսարանական հիվանդանոցի համար։ Մասնագետները բացառում են ահաբեկչության վարկածը
