Ադրբեջանը ներդրում կանի Սիրիայում. Ալիև
Ադրբեջանը կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Լոնդոնում Սիրիայի հարցով դոնոր երկրների համաժողովին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը այն երկրների թվում է, որոնք արդեն ներդրում են արել և կանեն Սիրիայում մարդասիրական զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ ամենագլխավորը խաղաղությունն է, կրակի դադարեցումը, քաղաքական լուծման որոնումը։ «Միայն դրանից հետո կբացվեն աշխատատեղեր, կրթությունը կգտնվի ցանկալի մակարդակի վրա, և մարդիկ կսկսեն հավատալ իրենց ապագային»,- ասել է Ալիևը։ «Մենք եկել ենք այստեղ խաղաղության և համանման արժեքների խրախուսման համար»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
