Մանրամասներ՝ Սոթքում ինքնասպանության փորձ կատարած կնոջ ընտանիքի սոցիալական վիճակի մասին

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այս տարվա դեկտեմբերի 21-ին ինքնասպանության փորձ կատարած Արծվիկ Գեւորգյանի անչափահաս երեխայի առողջական վիճակը բավարար է, այլ ոչ թե ծայրահեղ ծանր կամ մահամերձ վիճակում, ինչպես երեկ ներկայացված էր որոշ լրատվամիջոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթք գյուղի բուժքույր Ալվինա Շիրինյանը, ինքնասպանության փորձ կատարած կնոջ 1,5 տարեկան երեխան այս պահին սովորական հարբուխ է տանում, թոքաբորբի նախանշաններ չկան, առավել եւս՝ մահամերձության աստիճանի վիճակ: «Այսօր առավոտյան անձամբ տնային այց եմ կատարել, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Մինչ այդ նրա ծնողների կողմից հատուկ կանչ չեմ ունեցել, այցը կատարել եմ համացանցում հրատարակած նյութի հիման վրա: Այդ երեխան ծնված օրից առողջական խնդիր է ունեցել, նրա թոքերում պտղաջրեր են հավաքված եղել, բուժման համար նա ուղեգրվել է Վարդենիսի հիվանդանոց, մայրաքաղաք, անհրաժեշտ բուժում ստացել, մեր կողմից էլ ստացել է բոլոր պրոֆիլակտիկ պատվաստումները: Այժմ նրա առողջական վիճակը բավարար է, սովորական հարբուխ է տանում, ինչպես որ գյուղի երեխաների որոշ մասը: Ավելի շատ այդ երեխան մայրական խնամքի կարիք ունի, քանի որ, ինչպես վկայում են նաեւ հարեւանները, օրվա ընթացքում երկու անչափահաս երեխաների ծնողները նրանց միայնակ են թողնում եւ գնում իրենց գործերով:Իրոք, նրանց տանը, որտեղ վարձով ապրում են, ջեռուցելու խնդիր կա, սակայն դժվար է հասկանալ, թե ինչու իրենք տունը վառելիքով չեն ապահովել, այն դեպքում, երբ ամսական 30 հազար դրամի չափով ընտանեկան նպաստ ստանում են, գումար վաստակում  են նաեւ անասնապահության մեջ աշխատելիս: Ամեն դեպքում, մեր կողմից ամենօրյա տնային այցեր կկազմակերպվեն, որպեսզի հիվանդ երեխայի վիճակը լիովին բարելավվի»,-ներկայացրեց  բուժքույրը: Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանն էլ իր հերթին հավաստեց, որ գյուղապետարանն օգնություն է նախապատրաստում Արտյոմ Օսիպյանի եւ Արծվիկ Գեւորգյանի ընտանիքին՝ վառելիք ձեռք բերելու նպատակով: «Ինքնասպանության փորձ կատարածի ընտանիքին Ամանորի նախաշեմին հատկացնելու ենք դրամական օգնություն: Անձամբ հետեւելու ենք, որպեսզի այդ գումարը, 50 հազար դրամի չափով ծառայեցվի վառելիք ձեռք բերելու նպատակին: Եթե ընտանիքի հայրը ցանկություն հայտնի աշխատել, ես կարող եմ միջնորդել զորամասի հրամանատարությանը, որ նրան համապատասխան աշխատանք առաջարկեն:Ամուսինները առողջ են, աշխատունակ, այլ հարց է, սակայն աշխատասիրության ձգտումը, բավարար եկամուտների ապահովումն ու ճիշտ ծախսումը: Տունը, որտեղ նրանք ապրում են, նաեւ անասնագոմ ունի, տնամերձ հողամաս, որոնք ապրուստի միջոց են, սակայն ամուսինները չեն ձգտում օգտագործել այդ հնարավորությունները: Հարեւանները եւս հաստատում են, որ ամուսիններն օրվա մեծ մասը տանը մենակ են թողնում անչափահաս երեխաներին: Մենք հարկ ենք համարում մեր ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքը, առավելապես՝ անչափահաս երեխաներին»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am