Վաչե Գաբրիելյանի աներորդին ձերբակալվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները: Այս տեղեկությունը հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է և աշխատանքի է ընդունվել նրա օրոք: Մեր աղբյուրը հայտնում է, որ կաշառքի համար ձերբակալված աշխատակիցն այնքան պինդ մեջք է ունեցել, որ հատուկ նրա համար համակարգում կառուցվածքային փոփոխություն է արվել և պաշտոն ստեղծվել: Մեր տեղեկություններով սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարին: Նրանք այցելել են կենտրոնի խանութներից մեկը և ժամկետանց սնունդ հայտնաբերել, ապա ոչ թե ստիպել են ոչնչացնել, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
