600 մլրդ դոլարի կորուստ
Ֆինանսական պատժամիջոցներն ու նավթի գների կտրուկ անկումը հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը 2014-2017թթ. կորցրել է մոտ 600 մլրդ դոլար՝ գրում է Vedomosti-ն: Տնտեսական փորձագիտական խմբից Եվսեյ Գուրվիչի և Իլյա Պրիլեպսկու տվյալների համաձայն՝ պատժամիջոցներից ստացված կորուստները կկազմեն մոտ 170 մլրդ դոլար, նավթի և գազի արտահանումից չստացված եկամուտները՝ 400 մլրդ դոլար: Կապիտալի կորուստները հաշվարկվել են նավթի 50 դոլար արժեքի դեպքում: 3,5 տարում համախառն կապիտալի ներհոսքի կրճատումը տնտեսագետները գնահատել են 280 մլրդ դոլար, որից 85 մլրդ դոլարը ուղիղ ներդրումներն են: Ըստ փորձագետների՝ արտասահմանից ուղիղ ներդրումների նվազումը, վարկերի հնարավորության և պարտքային շուկա կապիտալի ներհոսքի կրճատումը ֆինանսական պատժամիջոցների ազդեցությունը մեծացնում են մոտ 3 անգամ:
