Օլանդը ղարաբաղայան հակամարտության կարգավորման գործում իր դերի մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:Այդ մասին Օլանդը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում: «Օգտվելով այս հնարավորությունից՝ ուրախ եմ ընդգծել մեր խորացող և զարգացող երկկողմ կապերի կարևորությունը: Ես նաև ուրախ եմ հիանալի ձեռքբերումներով: Դրա օրինակներից մեկն է Ձեր մեծ աջակցությամբ այս տարվա սեպտեմբերի 15-ին Բաքվում բացված ֆրանս-ադրբեջանական համալսարանը: Վերջում ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն են ուղղում նրան, որ Ֆրանսիան և ես անձամբ պարտավորություն ենք ստանձնել բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում»,- ասված է ուղերձում:
