«Հայկական վերածնունդ» կուսակցության դռները բաց են առողջ համագործակցության համար
Առաջիկա համապետական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կողմնակից է լայն կոնսոլիդացիայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:«Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունն էլ կատարելու է ընտրություն: Հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական, քաղաքական կառույցներ, որոնք կներկայացնեն իրենց մոտեցումները և հասարակությունը կտա իր գնահատականը»,– նշեց Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, առաջիկա համապետական ընտրություններին կողմնակից է լայն կոնսոլիդացիայի: «Արդեն քաղաքական դաշտում կան դաշիքներ, ես ողջունում են քաղաքական համախմբման յուրաքանչյուր փորձ: Առաջիկա համապետական ընտրություններին մենք կողմնակից ենք հնարավորինս լայն կոնսոլիդացիայի: Դա կարող է լինել մեկ կնոսոլդիացիա, կամ մի քանի բևեռ: Ներկայում մենք քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ: Ձևաչափի առումով դեռ վերջնական որոշում չկա: Ասեմ, որ մեր դուռը բաց է առողջ համագործակցության համար»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Ինչպես տեղեկացրեց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում լինելու են նոր դեմքեր:
