Ի շահ ժողովրդի
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ վերլուծություններ են արվել, որպեսզի ակնհայտ դառնա թե ինչ խնդիրներ կան և ինչ է անհրաժեշտ դրանց լուծման համար: նշեց, որ հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրները: Նրա խոսքով` այսօրվա ծրագրերը հաջորդ տարվա համար կատարելագործելու են, մշակվելու են մեխանիզմներ, որ կլինեն ի շահ ժողովրդի: «Երեք ամսվա ընթացքում վերլուծել ենք այն բոլոր պետական մասնակցության ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում: Հանդիպել եմ բոլոր գնորդ կազմակերպությունների հետ։ Հանդիպելով ոլորտների ներկայացուցիչների հետ փորձեցինք ամփոփել իրենց խնդիրները, հաջորդ տարի կատարելագործելու ենք այդ ոլորտները, որը կլինի ի շահ գյուղացու»,- ասաց նախարարը: Նախարարը նշեց, որ անմշակ հողերի մշակման ուղղությամբ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելով պետք է ստեղծեն համապատասխան ենթակառուցվածքները, որ ոռոգման ջուր լինի, որպեսզի գյուղացիները կարողնան մշակել, իսկ դրանից հետո չմշակվող հողերի սեփականատերերը կվճարեն հավելյալ հարկ: Հայտնեց, որ պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր կա, ևս մի քանի մեխանիզմ են մշակվում.«Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինեք, որ քանի ընկերություն կա և պարարտանյութի ինչ քանակ և ովքեր ինչ են առաջարկում»:
