Բանանց են վերադարձել 3 ֆուտբոլիստներ
Երևանի «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Երեք ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սաներ են և տարբեր ժամանակահատվածում հանդես են եկել թիմում: 26-ամյա Նորայր Գյոզալյանի վերջին ակումբն էր Երևանի «Ալաշկերտը»: 23-ամյա Արամ Լոռեցյանը «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին, ապա խաղացել է «Ալաշկերտում» և «Արարատում»: 21-ամյա Կարեն Հարությունյանը 2015 թվականին էր հեռացել «Բանանցից»: Նա Հայաստանի առաջնությունում «Բանանցի» կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել էր 1 գոլի հեղինակ:
