Օբաման առաջարկում է հարկի նոր տեսակ մտցնել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ կառաջարկի ծրագիր՝ հաջակցություն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգի, որի իրագործման համար նավթային ընկերություններից մեկ բարելի դիմաց կգանձվի 10 դոլար հարկ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Ենթադրվում է, որ հարկերից հավաքված գումարը կկիրառվի գերարագ երկաթուղիների շինարարության, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի և ինքնակառավարվող մեքենաների ներդրման համար։ Նախագահի առաջարկած ծրագիրը կիրագործվի 2017 թվականի բյուջետային ծրագրի շրջանակում։
