Գործարարների մոտ վախի մթնոլորտ կստեղծվի՞

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ «Արմենիա վայն» գործարանում: Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձավ  «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելուն: Ինչպես նշեց՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությունը բիզնես գործունեություն ծավալողների մոտ վախի մթնոլորտ չի ստեղծի: ««Վինար» ընկերությունը խաղողը մթերել է, գումարը չի վճարում: Կային ընկերություններ, որոնց հետ բանակցությունների միջոցով հասել են պարտքի մարմանը: «Վինարի» հետ մենք պայմանավորվեցինք, որ իր ունեցած սպիրտի համար գնորդ կգտնենք, բայց այդ վաճառվածի գումարը կվճարվի գյուղացիներին, չստացվեց»,- ասաց նախարարը: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Ի.Առաքելյանը նշեց, որ հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրները: Նրա խոսքով` այսօրվա ծրագրերը հաջորդ տարվա համար կատարելագործելու են, մշակվելու են մեխանիզմներ, որ կլինեն ի շահ ժողովրդի: «Պարարտանյութի սուբսիդավորման հարցում պետք է հասկանան` արդյոք շուկան պատրա՞ստ է ինքնակարգավորվել:Մեխանիզմ ենք մշակում և այն բոլոր ընկերությունները, որ պատրաստ են պարարտանյութի շուկա մտնել, գարնանը նրանք կգործեն: Միջանկյալ փուլ կլինի, մրցույթ կանցկացնենք և կընտրենք, որպեսզի գյուղացու համար ռիսկեր չլինեն»,- նշեց նախարարը: Նախարարը մյուս մթերողներին ևս հրավիրեց, որ եթե ուզում են օգնել խաղողագործությանը, պետք է նախապես հայտարարեն, թե ինչ են գնելու և ինչ գնով, իսկ եթե կանխատեսումը չկա, աշխատում են` չհասկանալով, թե ուր են գնում: Նշենք, որ 2015 թվականին խաղողի մթերումների համար գյուղացիների նկատմամբ չկատարված պարտավորություններ ունի թվով 6 ընկերություն, որոնցից 5-ը (Սիսավանի գինու գործարան, «Արենի վայն», «Մարան»,«Շատո Առնո», «Շահնազարյան») մինչև տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am