Թուրքիան կրկնօրինակել է սիրիական սահմանադրությունը. բացահայտում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահնարապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Մահմութ Թանալին հայտնում է, որ Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից: Թուրքական demokrathaber.orgի հաղորդմամբ՝ այն ազգային ու տեղական սահմանադրություն չի կարող համարվել: Այս հայտարարությամբ Մահմութ Թանալը հանդես է եկել սահմանադրական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթի ժամանակ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական հանձնաժողովն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկումը սկսել է դեկտեմբերի 20-ից: ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել:
