Հայտնի լեզվաբանը պատասխանում է մեղադրյալի հոր առաջարկին
Հակոբ Կոսյանն այսօր լրատվական կայքերից մեկի հետ զրույցում առաջարկ էր արել հայտնի դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանին: «Առաջարկում եմ Ձեզ առաջիկա 5 օրերի ընթացքում ցանկացած հեռուստաընկերությամբ, ցանկացած օր և ժամի, միասին ներկայանալ մամլո ասուլիսի և Դուք իմ ներկայությամբ հրապարակեք այն նյութերն ու տեղեկությունները, որոնք կապացուցեն որդուս մեղավորությունը»,- լրագրողին ասել էր Հակոբ Կոսյանը, որի որդին` Խաչիկը, մեղադրվում է Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ: hayeli.am-ը կապ հաստատեց տիկին Մեյթիխանյանի հետ, որն էլ, դիմելով Հակոբ Կոսյանին, հորդորեց տանել բոլոր փաստերը դատարան: «Թող իրենք իրենց բոլոր ապացույցներն ու փաստերը բերեն դատարարն, մենք էլ մեր կողմից կբերենք մեր ապացույցները»,- ասաց նա: Այնուհետև տիկին Մեյթիխանյանը հրավիրեց բոլոր լրատվամիջոցներին լուսաբանելու դատական գործընթացը:
