Մեղադրյալի հայրը դասախոսին հրավիրում է բաց բանավեճի` ցանկացած օր ու ժամ

«Առաջարկում եմ Ձեզ առաջիկա 5 օրերի ընթացքում ցանկացած հեռուստաընկերությամբ, ցանկացած օր և ժամի, միասին ներկայանալ մամլո ասուլիսի և Դուք իմ ներկայությամբ հրապարակեք այն նյութերն ու տեղեկությունները, որոնք կապացուցեն որդուս մեղավորությունը»,- լրագրողին տեղեկացրեց Հակոբ Կոսյանը, որի որդին` Խաչիկը, մեղադրվում է հայտնի դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ: Կոսյանի առաջարկն ուղղված է տիկին Մեյթիխանյանին, որն ակտիվորեն ասուլսիներ է հրավիրում, հայտնվում հեռուստաընկերությունների եթերում` բարձրաձայնելով իր ողբերգության և մեղավորներին պատժելու մասին:   Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 4-ին, երբ մի խումբ անձինք ծեծելով` սպանել են դասախոսի ամուսնուն նրա տարեց մոր աչքի առաջ: «Դեպքից 2 օր հետո ես հայտարարություն տարածեցի իմ որդու անմեղության վերաբերյալ՝ նշելով, որ «Եթե պարզվի, որ իմ որդին կապ ունի այդ սպանության հետ, ապա առաջին դատապարտողը ես կլինեմ»,- նշեց Կոսյանը և հավելեց. «Համբերատար սպասելով նախաքննության ավարտին և ծանոթանալով քրեական գործի բոլոր նյութերին՝ ավելի քան համոզվեցի, որ իմ որդին անմեղ է»: Դիմելով Մեյթիխանյանին` Կոսյանն ընդգծեց. «Դուք, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դրանից հետո բազմաթիվ անգամներ էլեկտրոնային կայքերի, տարբեր ասուլիսների ու հարցազրույցների միջոցով անընդհատ շահարկում և վարկաբեկում եք իմ որդու անունը՝ վկայակոչելով ձեռք բերված ապացույցները և փորձագետի եզրակացությունը: Գտնում եմ, որ Ձեզ հարիր չէ միակողմանի ելույթներ ունենալը և իմ ընտանիքի պատիվը ու արժանապատվությունը վարկաբեկելը: Առաջարկում եմ Ձեզ առաջիկա 5 օրերի ընթացքում ցանկացած հեռուստաընկերությամբ, ցանկացած օր և ժամի, միասին ներկայանալ մամլո ասուլիսի և Դուք իմ ներկայությամբ հրապարակեք այն նյութերն ու տեղեկությունները, որոնք կապացուցեն որդուս մեղավորությունը: Միաժամանակ առաջարկում են Ձեզ հետ ունենալ որդու մեղավորությունը հիմնավորող բոլոր ցուցմունքներն ու արձանագրությունները, որպեսզի իրողությունն առավել առարկայական ներկայացվի, եթե իհարկե այդպիսիք գոյություն ունեն»: Իմ պաշտպանյալ Յուրի Հակոբյանն անհիմն է գտնվում անազատության մեջ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Յուրի Հակոբյանի փաստաբան Արմեն Նադիրյանը: Հիշեցնենք, որ Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս գործով մեղադրյալները 6 են՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և Հարություն Գրիգորյանը: Կա ևս մեկ անձ, որի ինքնությունը նախաքննական մարմինը դեռևս չի պարզել: Հավելենք, սակայն, որ մեղադրյալներից որոշների ծնողներն ու փաստաբանները հերքում են նրանց մասնակցությունը սպանությանը: Նախորդ շաբաթ այդ մասին հրապարակային մամլո ասուլիսով հանդես եկան Յուրի Հակոբյանի փաստաբանն ու մայրը:  Հավելենք նաև, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Newsbook.am

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am