Վաշինգտոնը սերտ կապերի է ձգտում ռուս զինվորականների հետ
Վաշինգտոնը նախատեսում է առավել սերտ կապ ունենալ Սիրիայում ռուս զինվորականների հետ: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի ներկայացուցչին: «Մենք կցանկանայինք, որ ռուսական ռազմական ակտիվությունն ուղղված լինի հումանիտար օգնության առաքմանը»,- հայտարարել է նա: Քիրբին հավելել է նաև, որ «եթե կոորդինացումը չլիներ, կապը Սիրիայում ռուս զինվորականների հետ կարող էր ավելի լավ լինել»:
