Ի՞նչ կարժենա Ամանորի գիշերը Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ անցկացնելու հաճույքը

«Վերջին շրջանում նորաձև է դարձել հայկական ընտանիքներում Ամանորի գիշերն անցկացնել Ձմեռ Պապի և Ձյունանուշի ընկերակցությամբ։ Սակայն պարզվում է,  որ դա բավականին «թանկարժեք հաճույք» է, որը իրականացնում են թե՛ տարբեր կազմակերպություններ, թե՛ անհատներ։ «Ժողովուրդ »–ը զանգահարեց մի քանի կազմակերպություններ՝ ծառայության գներին ծանոթանալու համար։ Այսպես՝ «Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար պատվիրատուն դեկտեմբերի 31– ին՝ երեկոյան ժամը 23:00-ին, պետք է վճարի 20.000 դրամ, ժամը 23։30–ին՝30.0Օ0, իսկ ահա կեսգիշերին՝ 24:00-ին, ծառայության գինը կազմելու է 40.000 դրամ։ «Յոր հոլիդեյ» միջոցառումների կազմակերպման ընկերության կողմից ամանորյա ծառայությունների գները նույնպես տարբեր Են։ Դեկտեմբերի 31-ի կեսօրին մինչև 15:00-ին Ձմեռ պապիկի և Ձյունանուշի ծառայությունների գները կազմում են 20000 դրամ։ Ժամը 17:00-19:00՝ 25.000 դրամ, 19:00-20:00՝ 30.000 դրամ, 20:00-21:30՝ 35.000 դրամ, 21:30-22:30՝ 40.000 դրամ, 22:00-23:00՝ 45.000 դրամ։ Իսկ արդեն 24:00 մինչև ժամը 1-ը ծառայության արժեքը կազմում է 50.000 դրամ։ Ի դեպ, ծառայության գների մեջ նվերներ ներառված չեն։ «Բում-բումիկ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները սահմանված են հետևյալ կերպ, դեկտեմբերի 31-ին՝ մինչև ժամը 23:00, Ձմեռ պապի և Ձյունանուշի կողմից կազմակերպած մանկական ծրագրի գումարը կազմում է 20.000 դրամ, ժամը 23:00-ին՝ 30.000, իսկ 24:00-ին՝ 50.000 դրամ։ Ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտություն, նվերներ՝ նախատեսված 2 երեխաների համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am