Պուտինն ու Էրդողանը`ռուս դեսպանի սպանության հարցով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում քննարկել են Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հարցը։ Էրդողանը Պուտինին իրազեկել է ռուս դեսպանի սպանության հետաքննության մասին։ Ռուսական ու թուրքական իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են այդ հարցում, համակարգում են իրենց ջանքերը,ընդգծել են նրան: Երկու երկրների առաջնորդները գոհունակություն են հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների ավարտվելու կապակցությամբ։ Դրա շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության գործընթացի գործարկման համար, որը նախատեսում է Սիրիայի ողջ տարածքում ռազմական գործողությունների դադարեցում և անցում կատարում քաղաքական կարգավորմանը։
