Քիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի փողոցի 17 տան բնակիչներ, 76-ամյա Մարինկա Մարկոսյանը, 31-ամյա Ալինա Անտոնյանը, 51-ամյա Անժելա Մարկոսյանը, 9-ամյա Կարո Ստեփանյանը և 11-ամյա Վազգեն Ստեփանյանը։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը