Թուրքիան պատերազմ է սկսում. TASS
Թուրք-սիրիական սահմանին թուրքական զորամիավորումների կուտակումները, թուրքական հրետանու կողմից Սիրիայի Լաթաքիա շրջանի ռմբակոծությունների անհերքելի տեսանկարահանումները, ինչպես նաև գաղտնի այլ տեղեկություններ հիմք են տալիս պնդելու, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիա ներխուժմանը, հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովին: «Թուրքական բանակի քողարկված զորավարժությունները, նախկինում միջազգային հանրությանը մեր կողմից ներկայացված սիրիական Լաթաքիա շրջանի ռմբակոծումը թուրքական հրետանու կողմից և մեր ունեցած գաղտնի այլ տեղեկություններ, մեզ հիմք են տալիս կարծել, որ պատրաստվում է ներխուժել Սիրիայի տարածք», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովին:
