Հնարավոր է տրանսպորտի էլեկտրոնային միասնական տոմսի համակարգ
Արդեն 5-րդ տարին անցկացվող «Երեւանցիները Երեւանի մասին» հետազոտության նպատակն է գնահատել Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատանքը: Ամփոփելով «GALLUP International association»-ի ամենամյա հետազոտության արդյունքները՝ ասաց կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնեց ,որ հետազոտության շրջանակում «որո՞նք են Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները» հարցին մասնակիցների 24,6%-ը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրները, մասնավորապես, տրանսպորտի տեխնիկական վիճակը եւ ծանրաբեռնվածությունը: 10,8 տոկոսը դժգոհ է կոմունալ ծառայությունների վարձերից, 9,8 տոկոսը՝ բնապահպանական վիճակից, 8,3 տոկոսը՝ աղբահանությունից, 7,3 տոկոսը՝ ապօրինի շինարարությունից, 5,4 տոկոսը՝ բուժհաստատությունների ծառայություններից։ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանն այժմ աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։ «Ասիական զարգացման բանկի հետ արդեն ունենք ընտրված խորհրդատու, մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի գործընթաց՝ խորհրդատուի հետ պայմանագիրը կնքելու ուղղությամբ: Արտասահմանյան խորհրդատուն կպարտավորվի վեց ամսվա ընթացքում մեզ ներկայացնել փաթեթը, որը պարունակում է վերլուծություններ, հաշվարկներ, եւ, ամենակարեւորը, նոր երթուղային ցանցի ստեղծում»: Երթուղային նոր ցանցի ստեղծումից հետո կմշակվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փոփոխությունները. «Պետք է վերլուծել տրանսպորտային պարկի քանակությունը, նրանց տեխնիկական վիճակը, ուղեւորահոսքը, ինչու՞ չէ՝ նաեւ էլեկտրոնային միասնական տոմսի գաղափարը, որի արդյունքում կկարողանանք ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային համակարգ:Գործողությունների փաթեթը նախ կդրվի հանրային քննարկման»։
