Աֆրիկյանների տան վերակառուցումը`2017-ին
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվելու են Աֆրիկյանների տան և ՀՀ առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի տան վերակառուցումը: «Հին Երեւան» ծրագիրը նույնպես սկսել է իրականանալ: Տարածքի մոտ 70 տոկոսում վերանորոգման եւ կառուցապատման աշխատանքները շուտով կավարտվեն: Աֆրիկյանների շենքն ամբողջապես կվերակառուցվի, ինչպես նաև Արամ Մանուկյանի տունը:Բանակցություններ են վարում ներդրողների հետ, որպեսզի կառուցվի այնտեղ Արամ Մանուկյանի տուն-թանգարանը»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը նաև հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի տարածքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դեռևս ավարտված չեն: Հարակից տարածքների համար, ըստ Սարգսյանի, պետք է իրականացվեն 100 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ:
