«Զվարթնոց»-ի հին մասնաշենքի հարցով համաձայնություն չկա
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը,ամփոփելով անցնող տարին անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքին. ««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման հարցով Քաղաքաշինության կոմիտեն ընդհանուր հայտարարի դեռևս չի եկել ներդրողի հետ: Օդանավակայանը բաղկացած է 5 հիմնական էլեմենտներից, որոնցից 3-ը բնորոշում են տվյալ շենքի ճարտարապետական արժեքը՝ փոքր կլոր հատվածը, մեծ կլոր հատվածը ու աշտարակը: Մենք ասել ենք, որ ներդրողը կարող է պանդուսը եւ կամրջակները փոխել, սակայն ճարտարապետական արժեք ներկայ ցնող այդ 3 հատվածները պետք է մնան նույնը: Մինչեւ այժմ մենք ընդհանուր հայտարարի դեռևս չենք եկել: Սակայն մենք չենք փոփոխի մեր դիրքորոշումը :Կոմիտեն կիսում է ճարտարապետների մտահոգությունը և պետք է ճարտարապետական արժեք ունեցող շինությունը պահպանվի»,- ասաց Սարգսյանը:
